• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Բալայանի և արքեպիսկոպոս Պարսամեանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Կարդինալի հետ

22 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 18-ին դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ Արևմտյան Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը այցելեց Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի արքեպիսկոպոս՝ Կարդինալ Ժան-Կլոդ Հոլերիշի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել Լյուքսեմբուրգի հայ համայնքային կյանքին առնչվող մի շարք ծրագրեր՝ ուղղված հայ հոգևոր և մշակութային արժեքների տարածմանը Լյուքսեմբուրգում։

Կարդինալը դրական արձագանքեց հայկական կողմի բարձրացրած հարցերին՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է՝ իր իրավասությունների շրջանակներում աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող ցանկացած նախաձեռնության։

Դեսպան Բալայանը և արքեպիսկոպոս Պարսամեանը հանդիպում ունեցան Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության անդամ, Լյուքսեմբուրգի փոխքաղաքապետ Լորան Մոզարի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին հայ-լուքսեմբուրգյան բարեկամական կապերը տարբեր բնագավառներում խորացնելու և զարգացնելու ուղղությամբ անհրաժեշտ գործնական քայլեր։

Արքեպիսկոպոս Պարսամեանը և դեսպան Բալայանը հանդիպում ունեցան նաև Լյուքսեմբուրգի և սահմանակից երկրների տարածքում բնակվող հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին համայնքի հոգևոր և մշակութային կյանքի կազմակերպմանն ուղղված հարցեր, որից հետո դեսպանը և արքեպիսկոպոսը պատասխանեցին ներկաների հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: